Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1024, մահվան՝ 26 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 181 165 է, մահվան դեպքերինը՝ 4149
Հայաստանում մարտի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1024 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 181 165-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 քաղաքացի, մահացածների թիվը 3301 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 7 դեպք: Մարտի 18-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 848 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 26 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4149-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 273 է, ընդհանուր առողջացածներինը՝ 167 186, փաստացի բուժվողներինը՝ 9830 (մեկ օրում ավելացել է 725-ով): Մեկ օրում արվել է 4687 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 788 953 թեստ: