«Լիվերպուլի» ֆուտբոլիստները ցանկանում են հեռանալ ակումբի նոր մարզաբազայից
Ֆուտբոլի Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» ֆուտբոլիստները ցանկանում են լքել ակումբի՝ Կիրկսբիում գտնվող նոր մարզաբազան, որի արժեքը 50 միլիոն ֆունտ ստերլինգ է:
The Sun-ի համաձայն՝ «Լիվերպուլի» խաղացողները նախընտրում են մարզվել հայտնի Միլվուդում: Չնայած հրաշալի պայմաններին՝ նոր մարզաբազան ունի թերություն՝ այնտեղ շատ քամոտ եղանակ է: Իրավիճակը սրվել է ձմռանը, երբ խաղացողները մարզվել են ծանր եղանակային պայմաններում:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» 2020 թվականի նոյեմբերին է տեղափոխվել նոր մարզաբազա: Այդ մարզահամալիրի կառուցումը թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի գլխավոր պահանջներից էր, երբ նա երկարաձգում էր պայմանագիրը: Գերմանացի մասնագետին դուր չէր գալիս, որ «Լիվերպուլի» գլխավոր ու երիտասարդական թիմերն առանձին էին պատրաստվում խաղերին: