Թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար Տիմա Բելոռուսկիխին մինչեւ հինգ տարվա ազատազրկում է սպառնում
Բելոռուսի քննաչական կոմիտեն հայտարարել է 22-ամյա երգիչ Տիմա Բելոռուսկիխի վերաբերյալ քրեական գործի հետաքննության ավարտի մասին։
«Мокрые кроссы» եւ «Незабудка» հիթերի հեղինակին մեղադրում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար: Նա ձերբակալվել է հունվարի 6-ին Մինսկի ակումբերից մեկում։ Բելոռուսկիխի մոտ արգելված նյութեր են հայտնաբերել։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ Տիմայի գործողությունները համապատասխանում են երկրի Քրեական օրենսգրքի 328-րդ հոդվածի 1-ին մասին, որի համաձայն՝ նրան մինչեւ հինգ տարվա ազատազրկում է սպառնում։ Հիմա նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, նա մեկուսարանից ազատ է արձակվել գրավի վճարումից հետո։