Նադալը չի մասնակցի Մայամիի մասթերսին
Մեծ սաղավարտի մրցաշարերի 20-ակի չեմպիոն Ռաֆայել Նադալը հայտարարել է, որ չի մասնակցելու Մայամիի մասթերսին։
«Ես պետք է ամբողջությամբ վերականգնվեմ ու պատրաստվեմ եվրոպական գրունտային մրցաշրջանին»,-գրել է Նադալը Twitter-ում։
Հիշեցնենք, որ Ռաֆա Նադալը Ավստրալիայի բաց առաջնությունից հետո մեջքի վնասվածքի պատճառով բաց է թողել Ռոտերդամի, Ակապուլկոյի մրցաշարերը, ինչպես նաև չի մասնակցել Դուբայի մրցաշարին, որը նրան wild card էր տվել։