Քայլի Ջեներն իր մանկությունից արխիվային լուսանկար է հրապարակել՝ իրեն համեմատելով 3-ամյա դստեր հետ
Kylie Cosmetics ընկերության հիմնադիր-ղեկավար, Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քայլի Ջեները հրապարակել է իր և դստեր լուսանկարների կոլաժը, գրում է Daily Mail-ը։
23-ամյա հեռուստաաստղի՝ Instagram-ի «սթորի» հատվածում հրապարակված լուսանկարում Ջեները 3 տարեկան է․ նույն տարիքին է նաև նրա դուստրը՝ Սթորմի Ուեբսթերը։
Նշվում է, որ Սթորմիի լուսանկարն արվել է անցյալ ամիս՝ վերջինիս ծննդյան տոնակատարության ժամանակ: Երկրպագուները շտապել են նկատել, որ 3-ամյա Սթորմին չափազանց նման է մորը։
Նշենք, որ Քայլի Ջեների դստեր հայրը ռեփեր Թրևիս Սքոթն է։ Զույգը բաժանվել է 2019-ի աշնանը, սակայն ԶԼՄ-ները հաղորդում են, որ նրանք ջերմ հարաբերություններ են պահպանում և միասին շատ ժամանակ են անցկացնում։