Արքայադստեր կարգավիճակից մուրացիկ. Ինչպես է մոդել Նաստյա Ուբանոն վերածվել թափառաշրջիկի
Ժամանակ կար, երբ Նաստյա Ուրբանոն նույնքան հայնրահայտ էր, որքան Կլաուդիա Շիֆերը և Նաոմի Քեմբլը:
Այս գեղեցկուհին ամբողջ աշխարհում փայլում ու շողում էր մոդելային բեմահարթակների վրա, կնքում բազմամիլիոնանոց պայմանագրեր, նրա դեմքը և մարմինը չէին դադրում ցուցադրել հեռուստաէկրաններից, գրեթե բոլոր ամսագրերի շապիկներին նա էր:
Ուրբանոն մուտք ուներ հասարակության բարձր խավ, նրան հաճախ կարելի էր տեսնել ճաշկերությների և կոկտլ-երեկույթների ժամանակ հանրահայտ դերասանների հետ, հանդիպում էր քաղաքական գործիչների հետ և այլն: Բայց հիմա 58 ամյա Նաստյան չունի ոչ տուն, ոչ հայտնություն:
Երբ նրա կոլեգաներն իմացել են, թե ինչպես է նա այժ,մ գոյատևում, իսկական շոկ են ապրել, անգամ ամոթ:
Կինը թափառում էր Բարսելոնայի փողոցներում, որն իր ծննդավայրն է, փնտրում ուտելիք աղմանոցներում, կրում հին հագուստներ՝ օտար մարդկանցից տրված կամ գտնված, իսկ գիշերում տեղի բանկի միջանցքում: Այնտեղ կանգնեցված են բանկոմատներ՝ որոնց մուտքը բաց է 24 ժամ:
Լեգենդար սուպերմոդել
Ժամանակին մոդելի մասնագիտական ձեռքբերումների ցուցակը հսկայական էր, հենց նա է Լինդա Եվանգելիստային գահընկեց արել մոդելային գործում՝ փոխարինելով նրան և վերածվելով «Opium» օծանելիքի առաջին դեմքը: Գովազդային հոլովակը, որտեղ Նաստյան գլխավոր դերում էր, նկարահանել է Դեվիդ Լինչը:
Իսպանուհի սուպերմոդելը աշխատել է Revlon և Yves Saint Laurent բրենդների համար:
Նրան երևի թե առաջիններից էին վճարել միլիոնավոր դոլարներ հագուստի գովազդի համար: Նա Vogue-ի շապիկին էր:
Իսկ այժ փողոցում է ու մուրացկանություն է անում:
Հավատացել է ստորի
Կնոջ խոսքով իրեն վնասել է իր իսկ առատաձեռնությունը և ապագայի մասին մտածել չկարողանալը: Ուրբանոն երբեք գումար չի խնայել իր հարազատների և մտերիմների համար: Այնուհետև սիրահարվել է մինչև ականջների ծայրը, այնինչ նրա ընտրյալը մի ստոր արարած դուրս եկավ:
Արդեն ծանոթության առաջին իսկ օրերին, հասկանալով, թե ինքն ինչքան կարևոր է կնոջ համար, այդ տղամարդ կոչեցյալը իր <<սիրելիից>> պահանջում է «Ferrari»՝ վերջին մոդելի. Իսպանուհին առանց որևէ առարկության ստորագրում է հաշվեհամարը:
Քանի Ուրբանոն կարող էր աշխատել և գումար վաստակել, խնդիր չկար, բայց նա մայրացավ, լույս աշխարհ բերեց երկու զավակ, և ավարտեց իր կարիերան:
Նրա այսպես կոչված սիրելին կերավ նրա բոլոր խնայողությունները, իսկ երբ մինչև վերջին կոպեկը քամեց նրան, ուղղակի անհետացավ:
Անտուն սուպերմոդել
Շատ արագ նրան հանեցին այն տնից, որի համար այլևս ի վիճակի չէր վճարել: Այդ օրից նա միայնակ թափառում է Բարսելոնայի փողոցներով, չի շփվում երեխաների հետ՝ ասելով, որ ամաչում է այժմյան իր կարգավիճակից:
Ուրբանոյի նախկին կոլեգաները իմանալով եղածի մասին, որոշել են օգնել նրան: Նրա ընկերուհիները վստահ էին, եթե բարձրացնել հին կապերը, Նաստասիայի համար միշտ կգտնվի մնալու տեղ:
Ավելին, Նաստասյան կարող է աշխատել որպես ուսուցիչ-խորհրդատու նորեկների համար այս մասնագիտության մեջ:
Այժմ Ուրբանոն կրկին տեղ է գտել վերին խավում, իր ընկերների շնորհիվ նա կարողացավ դուրս գալ աղքատության ճիրաններից: Այժմ ընկերները չեն լքում նրան: