ԱՄՆ իշխանությունները 2020 թ. նախագահական ընտրություններում արտաքին միջամտության վերաբերյալ ապացույցներ չեն հայտնաբերել
ԱՄՆ իշխանությունները ապացույցներ չեն գտել առ այն, որ օտարերկրյա պետությունների հետ փոխկապակցված պաշտոնատար անձինք միջամտել են 2020 թ. նախագահական ընտրությունների քվեարկության, ձայների հաշվարկի և ընտրական այլ գործընթացների, ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ԱՄՆ արդարադատության նախարարության և Հետաքննությունների ազգային բյուրեի հրապարակած զեկույցում:
Զեկույցի հեղինակները նշել են, որ Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հետ կապված անձինք նպաստել են որոշ ցանցերի անվտանգության ապահովման համար նյութական աջակցություն հատկացնելուն:
Ավելի վաղ Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանը մի քանի անգամ հերքել են ըմինտրություններին միջամտելու վերաբերյալ Վաշինգտոնից հնչած մեղադրանքները: