Իրանը կատարելագործված ցենտրիֆուգի միջոցով Նաթանզե ստորգետնյա գործարանում սկսել է ուրան հարստացնել. Reuters
Իրանը կատարելագործված ցենտրիֆուգի միջոցով սկսել է ուրան հարստացնել Նաթանզե ստորգետնյա գործարանում, հաղորդում է Reuters-ը:
Պաշտոնական Թեհրանը մեծացրել է ուրանի հարստացման ծավալները, որոնք գերազանցում են միջուկային համաձայնագրով նախատեսված սահմանափակ ծավալը, ըստ աղբյուրի դիտարկման՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի վրա ճնշում գործադրելու համար, քանի որ կողմերը միջուկային համաձայնագրին վերադառնալու հարցում փակուղի են մտել՝ միմյանց նախապայմաններ առաջ քաշելով:
ԱՄՆ-ը նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք էր դուրս եկել միջուկային համաձայնագրից՝ 2015 թ-ին: