Լավրովը հայտնել է, որ ինքը կորոնավիրուսի նկատմամբ առավելագույն քանակությամբ հակամարմիններ ունի
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ինքը կորոնավիրուսի նկատմամբ առավելագույն քանակությամբ հակամարմիններ ունի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Իսրայելի ԱԳՆ ղեկավար Գաբի Աշքենազին, ով աշխատանքային այցով Մոսկվայում է, հանդիպումից առաջ հայտնել է, որ պատվիրակության բոլոր անդամները պատվաստվել են: Ի պատասխան՝ Լավրովն ասել է, որ ինքն արդեն ապաքինվել է կորոնավիրուսից:
«Ես արդեն ապաքինվել եմ կորոնավիրուսից: Ես կորոնավիրուսի նկատմամբ առավելագույն քանակությամբ հակամարմիններ ունեմ»,-ասել է Լավրովը: