10-ամյա տղան փրկել է ջրանցքում հայտնված քաղաքացու կյանքը. նրան շնորհվել է խիզախության մեդալ և դիպլոմ
Լուսանկարներում Արմավիրի մարզի Արգինա համայնքի 10-ամյա բնակիչ Արմեն Պետրոսյանն է, ով այս տարիքում առանձնացել է մարդասիրական բացառիկ որակներով և խիզախությամբ. նա փրկել է Ախուրյանի Ջրամբարից սնվող Թալինի մայր ջրանցքում հայտնված քաղաքացու կյանքը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱՐմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Դրսևորած վճռականության, անձնուրաց և անգնահատելի սխրանքի համար Արմենն այսօր իմ կողմից պարգևատրվել է պատվոգրով: Նրան «Քաջ սիրտ» համառուսական պետական-հասարակական նախաձեռնության շրջանակում շնորհվել է նաև խիզախության մեդալ և դիպլոմ»:
Նշենք, որ 10-ամյա Արմենի սխրանքին ժամանակին անդրադարձել է նաեւ NEWS.am-ը:
Լուսանկարներում Արմավիրի մարզի Արգինա համայնքի 10-ամյա բնակիչ Արմեն Պետրոսյանն է, ով այս տարիքում առանձնացել է...