Մարդիկ ուզում են, որ ես կրկին առաջադրեմ իմ թեկնածությունը նախագահի պաշտոնում. կմտածենք այդ ուղղությամբ. Թրամփ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նախագահական հաջորդ ընտրություններում առաջարդվելու վերաբերյալ որոշում կկայացնի ավելի ուշ, ТАСС-ի փոխանցմամբ՝ Fox News-ի եթերում հայտարարել է ինքը՝ Թրամփը:
«Բոլոր հարցումների համաձայն՝ մարդիկ ուզում են, որ ես կրկին առաջադրեմ իմ թեկնածությունը: Կտեսնենք դեռ, կմտածենք այդ հարցի շուրջ»,- ասել է Թրամփը:
Թրամփը նաև ասել է, որ նախ և առաջ կենտրոնանալու է այն հանրապետականներին աջակցելու վրա, որոնք ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում տեղեր զբաղեցնելու համար են պայքարելու, և որ իր աջակցությունը կարող է մեծ դեր խաղալ այս կամ այն թեկնածուի հաղթանակ տանելու հարցում:
Նա նաև ասել է, որ հանրապետականները դեռ հնարավորություններ ունեն վերականգնելու վերահսկողությունը Կոնգրեսի երկու պալատներում 2022 թ. միջանկյալ ընտրությունների ժամանակ: