Թշնամին ավերել է Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին (Լուսանկար)
Արբանյակային լուսանկարներից երևում է, որ Շուշիի «Կանաչ ժամ» ժողովրդական անունը կրող եկեղեցին արդեն ավերված է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը՝ հրապարկելով լուսանկարը:
«Թշնամին Շուշին օկուպացնելուց հետո անցել է հայկականի ոչնչացմամը: «Խաղաղասիրական» բարև Ադրբեջանից մեզ: Եթե ներկայիս տգետների իշխանությունը մնա, այսպիսի ապագա է սպասվում Սյունիքին ու Տավուշի»,- հավելել է նա: