Ես ստիպված եմ ատել բոլորին, ովքեր պատրաստ են հանուն խաղաղության զոհաբերել իրենց արժանապատվությունը. Հասրաթյան
Հարևան, բայց ոչ բարեկամ երկրի ղեկավարը երեկ պատմական Դիզակից հանդես եկավ հերթական «տեսաուղերձով» և ազդարարեց ոչ միայն Ֆիզուլի-Հադրութ ճանապարհի կառուցապատման հիմնարկեքը, այլև նեանդրթալյան մարդու կեցավայր Ազոխի քարանձավը «հռչակեց» Ադրբեջանի «պատմական ժառանգության» անքակտելի մաս, իսկ Հադրութի հայոց եկեղեցին ներկայացրեց ոչ այլ կերպ, քան ուդիների սրբավայր... : Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:
«Այս ամենից հետո, ինչ-որ մի չեղած դերասան էլ, Հովհաննես Ազոյան անուն ազգանունով, Հադրութում հայտնված Մեհրիբան Ալիևի լուսանկարի տակ անգլերենով գրառեց հետևյալը. «Վերջապես ես խաղաղություն տեսա պարոն Ալիևի դեմքին: Աշխարհին խաղաղություն: Թող երբեք պատերազմը չկրկնվի»:
Հ.գ.-Այսքանից հետո ես ստիպված եմ ինձ իրավունք վերապահել ատելու ոչ միայն նիկոլին ու նիկոլականներին, այլև բոլոր նրանց, ովքեր պատրաստ են հանուն խաղաղության զոհաբերել իրենց Հայրենիքն ու արժանապատվությունը...»,- գրել է նա: