Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 854, մահվան՝ 7 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 180 141 է, մահվան դեպքերինը՝ 3784
Հայաստանում մարտի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 854 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 180 141-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 3282 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Մարտի 17-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 841 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 7 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3784-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 211 է, ընդհանուր առողջացածներինը՝166 913, փաստացի բուժվողներինը՝ 9105 (մեկ օրում ավելացել է 636-ով): Մեկ օրում արվել է 4181 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 784 266 թեստ: