Meltwater Champions Chess Tour․ Արոնյանը 1/4 եզրափակչի խաղային առաջին օրը զիջեց Կարսլենին
Կայացան շախմատի Meltwater Champions Chess Tour առցանց մրցաշարի 1/4 եզրափակչի առաջին պարտիաները։
Լևոն Արոնյանի մրցակիցն այս փուլում աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենն է։ Խաղային առաջին օրը հայ շախմատիստը զիջեց մրցակցին 0,5։2,5 հաշվով։
Խաղային երկրորդ օրը կկայանա այսօր։
Նախնական փուլում Արոնյանը զբաղեցրել էր 8-րդ հորիզոնականը՝ ստանալով իրավունք պայքարը շարունակելու փլեյ-օֆֆ փուլում։
Հիշեցնենք, որ այս մրցաշարում Արոնյանը դեռ ներկայացնում է Հայաստանը: Մրցաշարին մասնակցում էին 16 շախմատիստներ։