I see some peace on Mr. Aliev's face. Finaly. Հովհաննես Ազոյանը ադրբեջանցիների կոշիկներն է լիզում. Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է «Ֆեյսբուք»–ից արված ճեպապատկեր, որում երևում է, որ Ադրբեջանի նախագահի տիկնոջ՝ Մեհրիբան Ալիևայի կողմից «Ֆեյսբուք»–ում հրապարակված տեսանյութի տակ դերասան Հովհաննես Ազոյանն անգլերեն գրառում է արել՝ «Վերջապես խաղաղություն եմ տեսնում պարոն Ալիևի երեսին։ Թող աշխարհում տիրի խաղաղություն։ Թող այևս երբեք պատերազմ չլինի»։
Ռուբեն Մելիքյանը գրել է, որ Հովհաննես Ազոյանը բացեիբաց թշնամու կոշիկներն է լիզում։ «Իմ եղբայրներին ուղիղ եթերով մորթելու հրաման տվողի կոշիկներն է շան պես լիզում։ Իմ սրբությունները պղծելու հրաման տվողի կոշիկներն է շան պես լիզում։ Սա տեսնելիս ուրիշ ի՞նչ կարող է անցնել թեկուզ մի կաթիլ արժանապատվություն ու ինքնասիրություն ունեցող հայի մտքով, բացի «մա՛հ դավաճաններին» բացականչությունից։
«Վերջապես խաղաղություն եմ տեսնում Միսթր ալիևի երեսին...» Հովհաննես Ազօղլու»,– գրել է նա։
Փաստաբան Միքայել Շխիմյանը նույնպես տարածել է նույն ճեպապատկերը և գրել․«Ումից ինչ պահանջես, էս ա, սա ու սրա նմաններն են այսօր կանգնած էս իշխանության մեջքին...»։
Դերասանի գրառմանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նաև փաստաբան Երվանդ Վարոսյանը, որը գրել է, որ դերասանը միացել է Ալիևի կնոջ «պատին թուրքերի խրախճանքին, ու «Պարոն Ալիևի» դեմքին խաղաղություն է տեսել»։ «Վերջապես եկեք ընդունենք իրականությունը` կամ այս անհայրենիք խառնամբոխն է դուրս շպրտվելու Հայաստանի իշխանական օղակներից, կամ մենք` Հայաստանից»,– գրել է նա։