«Նուրբ սեր». Արեւիկ Ուդումյանը՝ դստեր հետ
Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Արեւիկը պատկերված է փոքրիկ դստեր՝ Նունեի հետ։ Նա գրկել է փոքրիկին, մեկնաբանություններում օգտագործել «նուրբ սեր», «Նունե սեր» հեշթեգերը։ Ոճային մայրիկը ջինսե տաբատ է կրում ու մուգ գույնի բլուզ, իսկ կերպարն ամբողջացնում են աքսեսուարները։
Ավելի վաղ Արեւիկն ընտանեկան լուսանկար էր հրապարակել, որում պատկերված էր ամուսնու հետ։ Կադրերում հաղորդավարուհին եւ նրա ամուսինը ջերմ գրկախառնված էին։ Հրապարակմանը կից երկու բալիկների մայրիկը գրել էր․ «Ի՞նչ եք կարծում մեծ է հավանականությունը քո կեսին գտնելու»։