Բաժանման մասին լուրերի ֆոնին Ալեքս Ռոդրիգեսը մեկնել է Դոմինիկյան Հանրապետություն, որտեղ Ջենիֆեր Լոպեսը նկարահանումների է մասնակցում
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջենիֆեր Լոպեսի փեսացուն՝ նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը, մեկնել է Դոմինիկյան Հանրապետություն՝ վերամիավորվելու հարսնացուի հետ, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։
Բեյսբոլի նախկին խաղացող 45-ամյա Ռոդրիգեսը տեսանյութ է հրապարակել Կարիբյան ծովից և կից գրել․ «Ուրախ երկուշաբթի։ Նոր շաբաթ, նոր օր։ Դեպի առաջ, դեպի վեր»։ Ռոդրիգեսը տեսանյութում նշել է 51-ամյա Ջենիֆեր Լոպեսին, որը Դոմինիկյան Հանրապետությունում մասնակցում է նոր Shotgun Wedding ֆիլմի նկարահանումներին։