Ռուսաստանում կորոնավիրուսի նոր մուտացիաներով վարակման դեպքեր են գրանցվել. «Ռոսպոտրեբնադզոր»
Ռուսաստանում բժիշկները կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամով վարակման դեպքեր են արձանագրել: Այս մասին ասվում է «Ռոսպոտրեբնադզորի» հայտարարության մեջ:
«Բացահայտվել է մեկուսացման 28 դեպք, որոնք վերաբերում են վիրուսի բրիտանական տեսակին, ևս 2-ը՝ հարավաֆրիկյան տեսակին: Բրազիլական շտամով վարակման դեպքեր չեն արձանագրվել»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Բացի այդ, այլ մուտացիաներով վարակման ևս 16 դեպք է գրանցվել:
Գերատեսչության տվյալներով՝ վերջին ժամանակներում կլինիկական նյութերի 8159 նմուշ է հավաքվել հետևյալ խմբերից՝ արտասահմանից ժամանած, նրանց հետ շփում ունեցած, կրկնակի վարակման կասկածով անձինք, մինչև հինգ տարեկան երեխաներ՝ հիվանդության ծանր ընթացքով և այլն: Ուսումնասիրություններն իրականացնում են «Ռոսպոտրեբնադզորի» 14 գիտահետազոտական կազմակերպություններ: