Իբրահիմովիչը հրավիրվել է Շվեդիայի հավաքական
Իտալական «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հրավիրվել է Շվեդիայի հավաքական, հայտնում է Sky Sport Italia-ն:
39-ամյա ֆուտբոլիստն ազգային թիմի նախնական հայտացուցակում է ընդգրկվել Քաթարում կայանալիք 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկային խաղերի ու Էստոնիայի դեմ ընկերական հանդիպման համար:
Իբրահիմովիչը Շվեդիայի հավաքականում հանդես է եկել 2001-2016-ը և 116 խաղում դարձել 62 գոլի հեղինակ: Նա ազգային թիմի պատմության լավագույն ռմբարկուն է: Իտալիայի ընթացիկ առաջնությունում շվեդ հարձակվողը մասնակցել է 14 խաղի և խփել 14 գոլ:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Հայաստանի ազգային հավաքականը Շվեդիայի թիմի հետ պայմանավորվել է հունիսին ընկերական հանդիպում անցկացնելու վերաբերյալ: