Սիրված դերասան, Վասյա Ալիբաբայեվիչի դերը ստանձնած Մուրատովի դաժան և տանուլ տված կյանքը. Օր ծերության նա քնում էր թերթերի վրա՝ անգամ մահճակալ չունենալով
Այս դերասանի ֆիլմոգրաֆիան պարունակում է ավելի քան 80 դերեր, նա իր ժամանակների ամենապահանջված ու ճանաչված արտիստներից էր: Բայց կյանքի ավարտին նա ստիպված էր բնակվել դատարկ բնակարանում, որ նույնիսկ կահույք չկար, անգամ բացակայում էին մահճակալները:
Տարեց մարդու համար որպես մահճակալ էին ծառայում մի քանի թերթ:
Ռադներ Մուրատով: Նա ծնվել է Լենինգրադում: Այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Թաթարստան:
Երբ տղան ավարտում է հիմնական դպրոցը, իսկույն ընդունվում է Ռազմաօդային ուժերի դպրոց:
Օդաչուի դիպլոմ Ռադները ձեռք է բերել միայն 1946 թվականին: Երիտասարդը շատ էր ափսոսում, որ իրեն չի հաջողվել այդպես էլ ռազմական թռիչքներ իրականացնել պատերազմի տարիներին:
Իր հանգստի ժամանակ նա որոշում է այցելել մայրաքաղաք, շատ պատահական տեսնում է հայտարարություն, որ դիմորդներ են հավաքագրվում ընդունելության քննությունների համար ՎԳԻԿ:
Չի կարելի ասել, որ Ռադները հատուկ պատրաստվել էր այդ քննություններին, բայց նրան հաջողվում է առաջին իսկ փորձից ընդունվել տվյալ հաստատություն:
Ավելի ուշ ասում էին, որ այդ ժամանակ ուղղակի ընդունված էր տեղերը բաշխել հանրապետությունների միջև, և ուղղակի Ռադների բախտը բերել էր:
Ռադներն ավարտում է ՎԳԻԿ-ը կարմիր դիպլոմով:
Հանրաճանաչությունը գալիս է 1971 թվականին միայն, այդ ժամանակ արդեն 20 տարի է, ինչ նա ավարտել էր թատերական հաստատությունը:
Երբ ընթանում էին «Джeнmльмeны удaчu» ֆիլմի փորձերը և լսումները, թե որ դերասանին հաստատել, Մուրատովը եկել էր էպիզոդիկ դեր խնդրելու:
Բայց ռեժիսորը պնդում է, որ տվյալ դերասանին տան գլխավոր դերերից մեկը: Կինոնկարի թողարկումից հետո Ռադները դառնում է հայտնի:
Նշենք, որ դերասանի գլխին Դամոկլյան թրի պես կախված էր նրա հոր ստվերը: Ինչու: Որովհետև Մուրատով-ավագը մեծ պաշտոնյա էր: Այս փաստը թույլ չէր տալիս երիտասարդին լիարժեքորեն ի կատար ածել իր ամբիցիաները:
Իր երկրապգուների հետ հանդիպումներից մեկի ժամանակ դահլիճը զարդարված էր իսկական պարսկական գորգով՝ 3 մետր երկարությամբ, երբ դերասանը տեսնում է սա, նա ասում է՝ «Գորգը ինձ համար չեք բերել, այլ հորս, դուք դրանով հարգանքի տուրք եք ցուցադրել նրան»:
Մուրատով-հայրը անարդարացիորեն խիստ էր որդու նկատմամբ: Շատ անգամներ Ռադներին պատրաստվում էին շնորհել Վաստակավոր արտիստի կոչում, բայց ծնողը զանգահարում էր ում պետք է, և ասում, թե դեռ շուտ է: Շնորհումը և պարգևատրումը տեղափոխում էին անհայտ ժամանակով:
Ռադները ստանում է վաստակավորի կոչում միայն 1986 թվականին, երբ արդեն պետք է թոշակի անցներ:
Այս իրադարձությունից հետո Ռադները նկարահնվել է ընդամենը երկու կինոնկարում:
Դերասանի առաջին սերը Իզոլդա Իզվիցկայան է
Աղջիկը նույնպես ՎԳԻԿ-ի ուսանողուհի էր, որոշ ժամանակ զույգը ապրում էր քաղաքացիական ամուսնության կարգավիճակում: Այնուհետև Իզոլդան սիրահարվում է Էդուարդ Բրեդունին, լքում Ռադներին:
Իզոլդայի ճակատագիրը շատ ողբերգական է: Նա մահանում է երիտասարդ տարիքում՝ սովից ու սթրեսից:
Մի քանի տարի անց Ռադների կյանքում հայտնվում է Ելենա Դովլաթբեկովան:
Նա ևս ՎԳԻԿ-ի ուսանողուհի էր և դերասանուհի:
Երիտասարդ զույգն ամուսնանում է, նրանք որդի են լույս աշխարհ բերում՝ անվանում Լեոնիդ:
Տղան գնում է հոր ճանապարհով՝ կապելով իր կյանքը թատրոնի հետ: Ավելի ուշ Ելենան հիշում է, որ Մուրատովի մեջ նա ամենաշատը գնահատում էր միամտությունը և նրա մտքերի մաքրությունը:
Ելենան նշում էր, որ Ռադները շատ քաղաքակիրթ էր, նման չէր այն ժամանակվա այլ տղաների: Սակայն նրանց ամուսնական կյանքը ևս երկարատև չէր:
Ռադները ուներ վատ սովորություն: Նա հիվանդագին կերպով հետաքրքրված էր ձիավազքով: Նա մասնակցում էր ձիարշավներին, ամբողջ ժամանակն ու գումարները ծախսում այդ հիվանդության վրա, կատարում խաղադրույքներ:
Եթե խաղադրույք կատարելուն գումար չէր հերիքում, նա կարող էր տնից տանել և վաճառել որևէ թանկարժեք բան:
Մուրատովը հասկանում ու գիտակցում էր, որ սա վերածվել է իր մոտ հիվանդության, բայց չէր ուզում և չէր կարողանում ինքն իր դեմն առնել: Արդյունքում նա ունենում է բազմաթիվ պարտքեր, Ելենայի համբերության բաժակը լցվում է և նա ստիպված հեռանում է :
1990 թվականին տղամարդու մոտ նկատվում են նաև լուրջ առողջական խնդիրներ: Նա մոռանում էր այնպիսի բաներ, ինչպիսիք են իր բնակվայրը, կամ ծանոթների անունները: Նա այլևս չէր նկարահանվում:
Տաս տարի անց նա մնում է լրիվ միայնակ: Ապրում էր միսենյականոց բնակարանում, երբեմն-երբեմն կինն ու տղան ֆինանսապես օգնում էին և հյուր գալիս:
Տանը չկար կահույք: Տաքացուցիչի տակ՝ գետնի վրա փռված էին թերթեր, որոնց վրա էլ Մուրատովը քնում էր:
Ընդհանուր կերակրման կետերում գիտեին նրան, ուտելիք էին տալիս ժամանակ առ ժամանակ: Երբեմն ինչ-որ բան տալիս էին երկրպագուները, որոնց հաջողվում էր ճանաչել երբեմնի սիրած դերասանին:
2004 թվականի աշնանը Ռադներին հայտնաբերում են փողոցում՝ ահավոր վիճակում, տեղափոխում հիվանդանոց: Բայց կաթվածը և բազմափթիվ գանգուղեղային արյունազեղումները նրա մահվան պատճառն են դառնում: Նա 74 տարեկան էր: