«Բավարիայի» ևս մեկ առանցքային խաղացող որոշել է հեռանալ
Մյունխենի «Բավարիայի» գերմանացի պաշտպան Ժերոմ Բոատենգը որոշել է այս մրցաշրջանի վերջում տեղափոխվել այլ ակումբ, տեղեկացնում է Bild-ը:
32-ամյա ֆուտբոլիստը գերմանական ակումբից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակում, քանի որ նրա պայմանագրի ժամկետը լրանում է այս մրցաշրջանի վերջում:
«Բավարիայի» ղեկավարները չունեն Բոատենգի հետ նոր պայմանագիր կնքելու մեծ ցանկություն, ինչի կապակցությամբ խաղացողը հիասթափված է: Նրան աջակցում ու վստահում է միայն «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը:
Հիշեցնենք, որ Ժերոմ Բոատենգը 2011 թվականին անգլիական «Մանչեսթեր Սիթիից» է տեղափոխվել «Բավարիա»: Ավելի վաղ մյունխենյան ակումբից հեռանալու որոշում էր կայացրել նաև ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան: