Զիդան. Վաղ է մտածել քառորդ եզրափակիչի մասին
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է իտալական «Ատալանտայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման մասին:
«Մեր բոլոր մտքերն այս խաղի մասին են: Սկսում ենք նոր էջից, քանի որ դեռ ոչնչի չենք հասել: Վաղ է մտածել քառորդ եզրափակիչի մասին: Անհրաժեշտ է դարձյալ լավ խաղալ: Ցանկանում են անցկացնել ևս մեկ հրաշալի հանդիպում՝ չմտածելով, որ նախորդ խաղում ինչ-որ բան ենք արել»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
«Ռեալ» - «Ատալանտա» հանդիպումը տեղի կունենա մարտի 16-ին և կմեկնարկեն Երևանի ժամանակով կեսգիշերին: Առաջին խաղում Արքայական ակումբը հաղթել է 1:0 հաշվով: