Ադրբեջանում կալանավորվել է Ազգային հերոս Ռովշան Աքպերովը
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պաշտոնապես հաստատել է Ադրբեջանի Ազգային հերոս Ռովշան Աքպերովի կալանավորման մասին տեղեկությունը, հայտնում է Minval.az-ը:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ վերջերս պահեստազոր ուղարկված գեներալը մեղադրվում է դիտավորյալ սպանության մեջ: Հանցագործությունը կատարվել է 19 տարի առաջ Կիեւում: Ռովշան Ալեքպերովը վիճաբանության հողի վրա սպանել է բիզնեսմեն Էլչին Ալիեւին՝ նրան դանակահարվածներ հասցնելով սրտի շրջանում:
Ռովշան Աքպերովը №777 բրիգադի հրամանատարն էր, մասնակցել է 1995 թվականի պետական հեղաշրջման կանխմանը, հետագայում դարձել է բանակային կորպուսի հրամանատար: Ռ.Աքպերովը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հեռացվել էր ղարաբաղյան պատերազմի առաջին օրերին: