Չեմպիոնների լիգա. Օրվա խաղերի անոնս
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում մարտի 16-ին հայտնի կդառնան քառորդ եզրափակիչի ևս 2 մասնակիցներ:
Մադրիդի «Ռեալը» 1/8 եզրափակիչի պատասխան խաղում կընդունի իտալական «Ատալանտային», իսկ Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթին» տնային հանդիպում կանցկացնի Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ: «Մանչեսթեր Սիթի» - «Բորուսիա» հանդիպումը կանցկացվի չեզոք դաշտում՝ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» ստադիոնում:
Օրվա 2 խաղերն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով կեսգիշերին:
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Ռեալը» հաղթել է 1:0 հաշվով, իսկ «Մանչեսթեր Սիթին» խփել է 2 անպատասխան գոլ:
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպումներ
«Ռեալ» (Իսպանիա) - «Ատալանտա» (Իտալիա)՝ 00:00 (առաջին հանդիպում՝ 1:0)
«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Բորուսիա Մյոնխենգլադբախ» (Գերմանիա)՝ 00:00 (առաջին հանդիպում՝ 2:0)