ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ եւ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերեւութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց եւ դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար:
Սյունիքի մարզի միջհամայնքային ավտոճանապարհներին, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ եւ Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Շիրակի մարզի Մարալիկ, Արթիկ, Գյումրի քաղաքներում եւ Ջաջուռ-Քեթի ավտոճանապարհին, Լոռու մարզի Սպիտակ եւ Ստեփանավան քաղաքներում, Տավուշի մարզի Դիլիջան եւ Իջեւան քաղաքներում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Ելփինի ոլորաններում եւ Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն։
Շիրակի մարզի Ջաջուռ-Քեթի ավտոճանապարհին մառախուղ է։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 455 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։