«Գեղեցկուհի». Լիա Զախարյանի մեղմ կերպարը
Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում երիտասարդ դերասանուհին սպիտակ հագուստ է րում։ Լիան արձակել է ուղիղ հարդարված մազերը, բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացնում է աքսեսուարը՝ ժամացույցը։ «Ահա եւ վերջ. սկսվում է մոսկովյան իրարանցումը»,- հրապարակման մեկնաբանություններում ռուսերենով գրել է նա։ «Գեղեցկուհի»,- դերասանուհին հաճոյախոսություններ են արել հետեւորդները։
Օրերս հրապարակված կադրերում դերասանուհին կրում էր սեւ գույնի հագուստ․ տաբատ, բլուզ, պիջակ։ Նրա ալիքավոր վարսերն արձակված էին, նախապատվությունը տվել էր վառ շպարին։ Հրապարակմանը կից դերասանուհին գրառում չէր կատարել, սակայն նրա երկրպագուներն ու հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել նրան։