«Նուրբ». Մարինկա Խաչատրյանի լուսանկարը
Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին միջին երկարության շրջազգեստ է կրում ու հետաքրքիր պիջակ։ Մարինկան հավաքել է մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Մարինկան ցածրակրունկներ է ընտրել, իսկ կերպարն ամբողջացրել է ոճային ակնոցը։ «Բարի օր»,- մեկնաբանություններում գրել է նա, իսկ հետեւորդները դրական խոսքեր են ուղղել նրան. «Նուրբ»։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Մարինկան գանգուր մազերով էր եւ սպորտային գլխարկ էր կրում։ Հեռուստադիտողին տարբեր սերիալներում մարմնավորած կերպարներով հայտնի դերասանուհին արտահայտիչ շպար էր ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ վզնոցներ։ Հետեւորդները նրան հաճոյախոսություններ էին գրել. «Հեքիաթային»։