Սերգեյ Բեզրուկովը պատմել է իր ֆինանսական խնդիրների մասին
Դերասան Սերգեյ Բեզրուկովը խոստովանել է, որ մոսկովյան բնակարանի համար հիփոթեքի պատճառով բախվել է ֆինանսական խնդիրների։ Այս մասին արտիստը պատնել է «Ты не поверишь!» հաղորդման եթերում։
Բեզրուկովը չի հայտնել հիփոթեքային պարտքի գումարը, սական հայտարարել է, որ վարկի վճարման ժամկետը կազմում է ավելի քան 20 տարի։ «Հույս ունեմ՝ այդքան կապրեմ։ Այդ պատճառով շատ կարեւոր է վաղաժամ մարել»,- նշել է Սերգեյը։
Դերասանը հավելել է, որ բանկն իրեն հիփոթեքային արձակուրդներ է տրամադրել, որոնք ժամանակավոր «փրկել» են իրեն։ Հիմա դերասանը ոչ մի արտոնություն չունի։ Արտիստը խոստովանել է, որ նույնիսկ դիտարկում է գովազդում նկարահանվելու առաջարկությունները, թեեւ նախկինում դեմ էր դրան։
Սերգեյ Բեզրուկովը Մոսկվայում բնակարան է գնել մի քանի տարի առաջ, բայց միայն նախորդ տարի է կնոջ ու երեխաների հետ նշել նորամուտը։