Իրինա Շեյքն ու Բրեդլի Քուփերը դստերը ռուսաց լեզվի կուրսերի են տանում
Սուպեմոդել Իրինա Շեյքի եւ ամերիկացի դերասան Բրեդլի Քուփերի դուստրը՝ Լիա դե Սիեն Շեյք Քուփերը, ռուսերեն սովորում։ Աjս մասին մոդելը հայտարարել է Instagram-ում Vogue-ի ուղիղ եթերում։
Դպրոցը խոստանում է «ամբողջական խորասուզում ռուսաց լեզվում ու մշակույթում վաղ հասակից՝ կրթության հետաքրքրաշարժ փորձ ստեղծելու միջոցով բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են իրենց ժառանգության պահպանմամբ կամ մշակութային նոր փորձ ստանալով»։ Մոդելը նշել է՝ ցանկանում է, որ դուստրն ազատ խոսի ոչ միայն անգլերենով, այլեւ ռուսերենով։ Լեան այդ կերպ կկարողանա շփվել իր հարազատների հետ։
Իրինա Շեյքն ու Բրեդլի Քուփերը բաժանվել են 2019թ․-ի հունիսին։ Վերջերս Իրինան պատմել է. «Բրեդլին ամենահիասքանչ հայրիկն է։ Ես երբեք չեմ հասկացել «համատեղ խնամակալություն» տերմինը։ Բայց դստերս հետ 100 տոկոսով մայրիկ եմ, իսկ երբ նա հայրիկի հետ է, նա 100 տոկոսով հայրիկ է։ Համատեղ խնամակալություն նշանակում է պարզապես ծնող լինել»։