ԱՄՆ-ում սահմանին ձերբակալված անչափահաս ներգաղթյալների թվի ռեկորդային աճ է գրանցել
ԱՄՆ-ում սահմանին ձերբակալված անչափահաս ներգաղթյալների թվի ռեկորդային աճ է գրանցել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ABC-ին:
Արդյունքում 4800 անչափահաս անօրինական ներգաղթյալներ այժմ գտնվում են սահմանային ծառայության բաժիններում, ինչը 25%-ով ավելին է, քան նախորդ շաբաթվա կեսին: Հեռուստաալիքի տվյալներով՝ երեխաները հաճախ ստիպված են քնել հենց հատակին, եւ մարդաշատ պայմաններում նրանց չեն տրամադրվում նույնիսկ տարրական նախազգուշական միջոցներ, որոնք ներդրվել են երկրում՝ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված:
Համապատասխան ընթացակարգը նախատեսում է նրանց տեղափոխում ապաստարաններ մինչեւ հետագա ճակատագրի վերաբերյալ որոշում կայացնելը, բայց դա խնդրահարույց է թվում, քանի որ ապաստարանները գերբնակեցված են: Ըստ The Washington Post-ի՝ անցյալ շաբաթ ժամանակավոր ապաստարանի տարբեր կենտրոններում ներգաղթյալ երեխաների թիվը հասել է ավելի քան 8,5 հազարի:
Արդյունքում, ըստ հեռուստաընկերության աղբյուրների, փաստացի երեխաները տեղավորվում են մեծահասակների ամենօրյա պահպման համար նախատեսված խցեր, իսկ այնտեղ մնալու «ծանր պայմանների» պատճառով թույլատրված ժամանակը հասցվել է 117 ժամի, ինչը 45 ժամով ավելի է, քան օրենքով սահմանված կալանքի ժամկետը:
«Սոցիալական հեռավորություն չկա, եւ այդ օբյեկտները հասել են իրենց պլանավորված ծանրաբեռնվածության սահմանին»,-հեռուստաալիքը մեջբերում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Վերոնիկա Էսկոբարի (դեմոկրատ Տեխասից) խոսքը: