Ֆրանսիական «The Voice». ֆրանսահայ երգչուհին գրավել է ժյուրիի սիրտը
Անահիտ Բոյաջյանը ֆրանսիական «Ձայնը» նախագծի կույր լսումների ընթացքում ներկայացրել է «Հինգալա» երգի վերամշակված, երկլեզու տարբերակը։ 25-ամյա երգչուհու ձայնը, որն ուղեկցվում էր դուդուկի նվագակցությամբ, գրավել է ժյուրիի անդամների սրտերը՝ նրանց ստիպելով պտտվել։ Ֆրանսիական LCI-ի հաղորդմամբ՝ Անահիտը ցանկանել է սիրո ու համերաշխության ուղերձ հղել ու հաջողել է։
Բեմում Անահիտին ուղեկցել են ընտանիքի անդամները՝ հայրն ու եղբայրը, որոնք եւս երաժիշտներ են։ Երաժշտությունը սահմաններ չունի, ասել է երիտասարդ կատարողը` նշելով. «Այս երգը կամուրջ է Հայաստանի՝ երկիր, որտեղից գալիս են իմ արմատները եւ Ֆրանսիայի միջեւ՝ երկիր, որտեղ ես ծնվել եմ»։
Երգչուհին որոշել է նախագծում իր ճանապարհը շարունակել երգիչ Vianney-ի հետ։