Մահացել է Ադրբեջանի ԱԳ նախկին նախարարի դուստրը
Մահացել է Հունգարիայում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպան, Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար (1999- 2004) Վիլայաթ Գուլիեւի դուստրը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Աղջկա մահվան պատճառը չի նշվում:
Հաղորդագրության համաձայն՝ Վ.Գուլիեւի դուստրը համագործակցում էր British Petroleum ընկերության, Համաշխարհային բանկի, Financial Times պարբերականի, Ադրբեջանի Կենտրոնական բանկի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ: Խումայ Գուլիեւան Ադրբեջանցի ուսանողների եվրոպական ֆորումի (FASE) ակտիվ անդամներից մեկն էր: