Դի Մարիայի տունը թալանել են ՊՍԺ-ի խաղի ժամանակ
Փարիզի ՊՍԺ-ի արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի տունը թալանել են «Նանտի» դեմ Ֆրանսիայի առաջնության 29-րդ տուրի հանդիպման ժամանակ, հայտնում է France Football-ը:
Կողոպուտի ընթացքում տանը եղել են 33-ամյա ֆուտբոլիստի կինը և 2 դստրերը: Նշվում է, որ ընտանիքի անդամները չեն նկատել կողոպուտը:
Միաջադեպի մասին հայտնի է դարձել մարտի 14-ին կայացած ՊՍԺ - «Նանտ» խաղի (1:2) ժամանակ: Դի Մարիան փոխարինվել է երկրորդ խաղակեսում և արցունքներն աչքերին հեռացել ստադիոնից: Հանդիպման ընթացքում թալանել են նաև ՊՍԺ-ի բրազիլացի պաշտպան Մարկինյոսի ծնողների տունը: