Սյունիքի և Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է. Ռուսական կողմում կա մոտ 455 կուտակված բեռնատար ավտոմեքենա
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, իսկ Վարդենյաց լեռնանցքը և Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհները՝ կցորդիչով բեռնատարների համար:
Սյունիքի մարզի և Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 455 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։