Փորձագետները պատվաստումների արդյունքում ԱՄՆ-ում խոստացել են ամառ առանց դիմակների եւ սոցիալական հեռավորություն պահելու
Կորոնավիրուսի շուրջ դաշնային առաջարկները կլինեն ավելի լիբերալ հուլիսին, եթե ԱՄՆ-ում COVID-19-ով վարակման դեպքերը կրճատվեն՝ պատվաստված ամերիկացիների թվի աճով պայմանավորված, հայտարարել է ԱՄՆ գլխավոր վարակաբան, բժիշկ Էնթոնի Ֆաուզին, հաղորդում է CNN-ը:
«Եթե հուլիսի 4-ին, երբ մենք անցկացնենք պատվաստումները, մենք գրանցենք վարակի այնպիսի ցածր մակարդակ, ես չեմ կարողանա ասել՝ հատկապես ինչիպիսի առաջարկներ կլինեն, սակայն կարող եմ ասել ձեզ, որ դրանք շատ ավելի լիբերալ կլինեն, քան ներկայում բնակչության ազատության հարցում»,-ասել է Ալերգիայի եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Ջեյք Թափերը:
Հարցին՝ կկարողանա՞ն արդյոք մարդիկ ամռանը հանգստանալ նորմալ վիճակում՝ առանց դիմակների եւ հեռավորությունը պահպանելու, Ֆաուզին պատասխանել է. «Այո... ավելի շատ վստահություն կլինի» դրանում:
Ավելի վաղ ԱՄՆ հիվանդությունների կանխարգելման եւ հսկողության կենտրոնից ներկայացրել էին նոր ուղեցույց, որում ասվում էր, որ կորոնավիրուսի դեմ լիարժեք պատվաստված մարդիկ որոշ հանգամանքների դեպքում կարող են այցելել մյուս պատվաստված մարդկանց եւ չպատվաստված մարդկանց փոքր խմբերին: