Լևոն Արոնյանը նահանջեց 7-րդ տեղ
Meltwater Champions Chess Tour-ի արագ շախմատի Magnus Carlsen Invitational մրցաշարում տեղի ունեցան երկրորդ օրվա 5 տուրերի պարտիաները։
Լեւոն Արոնյանը 10 տուրից հետո 5 միավորով բաժանում է 7-9-րդ տեղերը ռուսաստանցիներ Դանիիլ Դուբովի եւ Սերգեյ Կարյակինի հետ։
Երկրորդ օրը Արոնյանը պարտվեց ամերիկացիներ Ուեսլի Սոյին, Հիկարու Նակամուրային, հոլանդացի Անիշ Գիրիին, ոչ ոքի խաղաց Դուբովի հետ, հաղթեց հոլանդացի Յորվան Վան Ֆորեստին։
Մարտի 15-ին կանցկացվի եւս հինգ տուր։ 8 լավագույնները պայքարը կշարունակեն քառորդ եզրափակիչում:
Մրցանակային հիմնադրամը 220 հազար դոլար է։