Յուլիա Նավալնայան մի հատված է հրապարակել ամուսնու նամակից
Յուլիա Նավալնայան Instagram-ում մի հատված է հրապարակել ամուսնու՝ ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի նամակից, որն իր պատիժն է կրում «Իվ Ռոշեի» գործով:
«Մասլենիցայի վերջին օրը ձեզ հետ կկիսվեմ Ալեքսեյի նամակից մի հատվածով, որը նա ինձ ուղարկել է շաբաթվա սկզբին»,- գրել է Յուլիան:
Նամակում Ալեքսեյը գրում է, որ հեռուստացույցով տեսել է, թե ինչպես է Muz TV-ով Հաբիբը (երգիչ և բլոգեր Կազանից, Հաբիբ Շարիպով), որը «Յագոդա-Մալինկա» է երգում, նրբաբլիթներ պատրաստում:
«Նա երկու ձվին երեք ճաշի գդալ շաքարավազ է ավելացնում, իսկ հետո նրբաբլիթին մատի հաստությամբ շոկոլադ է քսում: Սարսափելի է, ես իսկապես նրբաբլիթներ եմ ուզում»,- գրում է Նավալնին:
«Եվ չնայած այսօր նա չի կարող ինձ հետ նրբաբլիթ ուտել, ես իսկապես ուզում եմ իմանալ, թե որտեղ է նա, և որ նրա հետ ամեն ինչ կարգին է»,- հավելել է Յուլիա Նավալնայան իր մեկնաբանության մեջ: