Ֆրանսիայում կորոնավիրուսի ախտորոշման թեստեր կվաճառեն
Ֆրանսիայում հաջորդ շաբաթվանից կսկսեն թեստեր վաճառել՝ օրգանիզմում կորոնավիրուսի առկայությունն ինքնուրույն որոշելու համար, հաղորդել է Ֆրանսիայի առողջապահության վարչության տնօրեն Ժերոմ Սալոմոնը, փոխանցում է BFMTV-ն:
Նրա խոսքով, թեստերը հասանելի կլինեն դեղատներում և սուպերմարկետներում:
Սալոմոնը հայտարարել է, որ հիմնական դժվարությունը լինելու է դրական թեստերով մարդկանց շփումների շղթան բացահայտելը:
Պաշտոնյան հավելել է, որ պետք է լինեն ծանուցումներ և արդյունքների հրապարակումներ, քանի որ հակառակ դեպքում իրավիճակն ավելի կվատթարանա: