Ֆիլիպ Կիրկորովը ծրագրել է իր հուղարկավորությունը. Swarovski քարերով դագաղ, գերեզմանատանն էլ Նիկոլայ Բասկովի կողքին
Ֆիլիպ Կիրկորովը մտածում է իր հուղարկավորության մասին։ Նա որոշել է սգո արարողություն կազմակերպել, իսկ պատասխանատուն նշանակել է իր վաղեմի ընկեր Նիկոլայ Բասկովին։ Վերջինս երդվում է, որ ամեն ինչ կանի ճիշտ այնպես, ինչպես ցանկանում է ռուսական էստրադայի թագավորը։
Նիկոլայ Բասկովը համաձայնել է Ֆիլիպ Կիրկորովի համար քարերով դագաղ գնել։ Այդ մասին «Ռուսաստանի ոսկե ձայնը» եւ նրա ընկերը պայմանավորվել են երեկույթի ժամանակ։
Ամեն ինչ սկսվել է այն բանից, որ Կիրկորովը հայտարարել է Բասկովի կողքին նույն գերեզմանատանը հանգչելու ցանկության մասին։ Արտիստը նախապես մտածել է երկրպագուների մասին, ովքեր կայցելեն նրանց գերեզմաններին։ Նա նաեւ խոստացել է, որ կհուղարկավորի Բասկովին, եթե նա ավելի շուտ մահանա։
«Եթե դու շուտ գնաս, ես քեզ կթաղեմ, լա՞վ։ Եթե ես՝ դու ինձ. Պատասխանատվություն», - «Ты не поверишь!» հաղորդման ժամանակ ասել է Ֆիլիպը։
Բասկովը պատասխանել է․ «Դագաղը Swarovski-քարերով։ Նա ինձ ասաց, որ ես վճարեմ։ Դե, իհարկե, Ֆիլիպ, հաճույքով ... Կատակ է։ Մենք այնքան բարդ ու դժվար տարի ենք անցկացրել, իմ ընկերներից այնքան մարդ է վնաս կրել, ոմանք կորցրել են իրենց մտերիմներին ու հարազատներին, այդ իսկ պատճառով առողջությունն ամենակարեւարն է։ Բոլորդ երկար կյանք ունենաք»։