Դերասանուհի և ռեժիսոր Ռենատա Լիտվինովան խոստովանել է, որ բիսեքսուալ է
Ռուսաստանցի դերասանուհի և ռեժիսոր Ռենատա Լիտվինովան համարձակ քայլ է արել. աստղը մի շարք խոստովանություններ է արել իր անձնական կյանքի մասին, որոնց ճշտությունը ստուգվել է պոլիգրաֆի կիրառմամբ:
Tatler Russia YouTube-շոուում Ռենատային հարցրել են, արդյոք նրան դուր են գալիս տղամարդիկ: «Այո»,- պատասխանել է դերասանուհին և ինչպես պարզվել է, նա չի ստել:
Դրանից հետո Լիտվինովան խնդրել է, որ իրեն նաև այսպիսի հարց ուղղեն. «արդյո՞ք նրան դուր են գալիս կանայք»: Նա դրական պատասխան է տվել: Եվ այս անգամ էլ չի ստել:
Այնուհետև հաղորդավարը դերասանուհուն հարցրել է, արդյոք նա հանդիպել է իր կյանքի սիրուն: Օպերատորը պատասխանը ճշմարտացի է գնահատել ընդամենը 80%-ով:
Դերասանուհին սիրահարված լինելու մասին հարցին դրական պատասխան է տվել, ինչը հաստատել է նաև պոլիգրաֆը: Այնուամենայնիվ, Լիտվինովան հրաժարվել է խոսել իր սիրո առարկայի մասին:
Բացի այդ, կինոաստղը պատասխանել է իր ընկերուհու՝ երգչուհի Զեմֆիրայի վերաբերյալ սպասվող հարցերին: Լիտվինովայի կարծիքով, ռոք աստղը հանճարեղ անձնավորություն է: Ընդ որում, հայտնիները երբեք չեն վիճում: Պոլիգրաֆը սա նույնպես հաստատել է: