Գեներալը հայտարարել է 2014 թվականին Ղրիմի համար կռվելու Ուկրաինայի ծրագրերի մասին
014թ.-ի մարտի իրադարձությունների ժամանակ ուկրաինացի զինվորականները կարող էին գրավել Ղրիմի օդանավակայանները և ռազմավարական այլ օբյեկտներ, ասել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Վիկտոր Նազարովը, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը: Նա նշել է, որ դա իրական մարտահրավեր էր:
Ուկրաինայի գլխավոր շտաբի կողմից նման ծրագիր դիտարկվում էր: Բայց երկրի գլխավոր շտաբի պետ Միխայիլ Կուցինը չեղարկեց այն: Նա կարծում էր, որ դա կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ հարաբերությունների կտրուկ սրման՝ հեռահար հետևանքներով: «Վերջ, «թողնել» հրաման տալ, բոլորին վերադարձնել և ոչ մեկին չուղարկել, ինքնաթիռները` օդանավակայաններ, ստորաբաժանումները՝ զորանոցներ, և վերջ»,- Կուցինի խոսքերը մեջբերել է Նազարովը: