Գինցբուրգը նշել է, թե ում չի կարելի պատվաստել «Սպուտնիկ V»-ով
Գամալեայի կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը «Սոլովյով Live» YouTube-ալիքի եթերում խոսել է «Սպուտնիկ V» կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հակացուցումների մասին:
Նա նշել է, որ դեղամիջոցը հակացուցված է ալերգիայի ծանր ձևերով տառապող մարդկանց: Որպես օրինակ, նա նշել է Կվինկեի այտուցը կամ անաֆիլակտիկ շոկը, որոնք ի հայտ են գալիս անհայտ պատճառներով:
«Միայն այն մարդիկ, որոնք երբևէ ծանր ալերգիկ բարդություններ են ունեցել, ինչպիսին է Կվինկեի այտուցը կամ անաֆիլակտիկ շոկի նման մի բան՝ անհայտ պատճառներով»,- ասել է Գինցբուրգը: