Հենրիխ Մխիթարյանը բուժզննում է անցել, բաց կթողնի 2-3 շաբաթ
Հայաստանի հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բուժզննում է անցել «Շախտյորի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում ստացած վնասվածքից հետո։
Նա ունի աջ սրունքի մկանային վնասվածք եւ բաց կթողնի առնվազն 2-3 շաբաթ, հաղորդում է ANSA-ն։ Հայ ֆուտբոլիստը հենակների օգնությամբ է հեռացել բուժզննումից։
Հստակ է, որ Հենրիխ Մխիթարյանը չի կարողանա այս ամիս միանալ Հայաստանի ազգային հավաքականին, որը աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում կանցկացնի երեք հանդիպում, գրում է planetaroma-ն։
Մարտի 25-ին Կապառոսի գլխավորած հավաքականը կհյուրընկալվի Լիխտենշտեյնին, մարտի 28-ին կընդունի Իսլանդիային, մարտի 31-ին՝ Ռումինիային։
Տեսանյութը՝ այստեղ: