Շատունովը պատմել է իր աչքի առաջ տեղի ունեցած «Լասկովի մայ» խմբի անդամի սպանության մասին
Երգիչ Յուրի Շատունովը պատմել է «Լասկովի մայ» խմբի նախկին անդամ Միխայիլ Սուխոմլինովի սպանության մասին:
«Առավոտ էր։ Ես արթնացա, ստեղնաշարը միացրի, դրեցի ականջակալները։ Միշկան հավաքվեց, նախաճաշեց, ցած իջավ։ Երկու կրակոց։ Ես նայեցի պատուհանից, մեքենա էր հեռանում», - ասել է նա «Россия 1» հեռուստաալիքի եթերում։
Դրանից հետո երաժիշտը դուրս է եկել բակ եւ տեսել Սուխոմլինովին՝ պարանոցին որսորդական հրացանից արձակված կրակոցի հետքերով։ Շատունովի խոսքով՝ ընկերոջ պարանոցը «նման էր մաղի»։
Նա հավելել է, որ երաժիշտը մահացել է իր ձեռքերում։
Սուխոմլինովին սպանել են 1993 թվականի աշնանը՝ Շատունովի տան մոտ, 18 տարեկանում։ Այդ պահին նա արդեն լքել էր կոլեկտիվը, սակայն լավ հարաբերությունների մեջ է եղել վոկալիստի հետ։