«Հայրիկի նմանակը»․ Եվգենի Պետրոսյանի և որդու լուսանկարը հուզել է երկրպագուներին
Եվգենի Պետրոսյանը եւ նրա կինը՝ Տատյանա Բրուխունովան, 2021 թվականի մարտի 13-ին կարեւոր իրադարձություն նշեցին։ Ինչպես խոստովանել է Եվգենի Վահանովիչի երիտասարդ կինը, այդ օրը ծնվել է նա եւ նրանց առաջնեկը՝ Վահանը։ Երեխայի ծնունդը մեկ տարի առաջ դարձել է իսկական սենսացիա։
Եվգենի Պետրոսյանը բլոգում հրապարակել է որդու՝ փոքրիկ Վահանի հետ քնքուշ լուսանկար։ Տղան արդեն մեկ տարեկան է։ 75-ամյա երգիծաբանն իր ձեռքում է պահում ժառանգին։ Փոքրիկը շոշափում է հայրիկին այտը, իսկ Եվգենի Վահանովիչը ժպտում է՝ նայելով երեխային։
Լուսանկարը հուզել է հումորիստի երկրպագուներին: Բացասական մեկնաբանություններ ոչ ոք չի գրել, ինչը հազվադեպ հանդիպող երեւույթ է հանրային մարդկանց համար:
«Ինչպես է սիրում հայրիկին», «Պետրոսյանները պետք է շատ լինեն։ Շնորհավոր լինի Վահանի եւ Տատյանայի ծնունդը», «Տարեդարձդ շնորհավոր, փոքր հրաշք! Ամենապայծառ եւ բարի», «Առողջություն եւ երջանկություն», «Շատ գեղեցիկ լուսանկար: Աստված ձեզ բոլորիդ առողջություն եւ ամենայն բարիք տա», «Քաղցր, հայրիկի նմանակը», - հիացած արձագանքել են երիգծաբանի երկրպագուները։