«Նման է Անջելինա Ջոլիին». Նյուշան դիմել է ոճափոխության
Երգչուհի Նյուշան Նաստյա Իվլեեւայի տարեդարձի խնջույքին ներկայացել է կրկին ոճափոխված։ Նա փոխել է մազերի գույնը։ Աստղի շատ երկրպագուներ կարծում են, որ այդ գույնն ավելի է սազում։ «Նյու, քեզ մուգ վարսեր շատ են սազում», «Մուգ մազերով ավելի գեղեցիկ ես», — մեկնաբանել են նրա հետեւորդները:
Երգչուհու ոճը եւս մեկ անգամ համեմատել են հայտնի հոլիվուդյան դերասանուհու կերպարի հետ: «Նման է Անջելինա Ջոլիին։ Գեղեցկուհի», «Ջոլի դուբլի երկու», — մեկնաբանել են երկրպագուները։
Սա առաջին դեպքը չէ, որ Նյուշային համեմատում են հոլիվուդյան աստղի հետ։ Դա կարծես, նրան չի խանգարում։