Մեթ Ռիվզն ավարտել է Ռոբերտ Պատինսոնի դերակատարմամբ «Բեթմենի» նկարահանումները
«Բեթմեն» ֆիլմի ռեժիսոր Մեթ Ռիվզն ավարտել է Ռոբերտ Պատինսոնի դերակատարմամբ նկարահանումները։ Այս մասին նա հայտնել է իր Twitter-ում։
33-ամյա Պատինսոնը Քրիստիան Բեյլից հետո կդառնա երկրորդ ամենաերիտասարդ դերասանը, որը մեծ էկրանին կխաղա այդ սուպերհերոսին։ «Բեթմենի» պրեմիերայի ժամանակ՝ 2005 թվականին Բեյլը 31 տարեկան էր։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Warner Bros. ընկերությունը «Բեթմենի» պրեմիերան 2021 թվականի հոկտեմբերի 1-ից տեղափոխել է 2022 թվականի մարտի 4-ին։
Գրառումը և տեսանյութը՝ այստեղ: