«Արև ջան, խնդրում եմ արի ու էլ մի գնա, տաքացրու մարդկանց հոգիները, սեր, ջերմություն ու բարություն բեր բոլորիս»․ Սոֆի Մխեյան
Երգչուհի Սոֆի Մխեյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գարնանային կերպարում։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Սոֆին կրում է վանդակավոր պրինտով երկար վերնաշապիկ, ջինսե տաբատ, կապույտ գույնի կիսաերկարաճիտներ։ Երգչուհին արձակել է ալիքավոր վարսերը, նախընտրել՝ նուրբ շպար։ Գարնանային հրապարակմանը կից Սոֆին «դիմելով» արեւին՝ գրել է․ «Արեւ ջան խնդրում եմ արի ՜՜՜ ու էլ մի գնա, տաքացրու մարդկանց հոգիները, սեր, ջերմություն ու բարություն բեր բոլորիս) պայմանավորվեցինք արեւ ջան՞՞՞»։