Ռամոսը Լա Լիգայում հաղթանակների քանակով հավասարվել է Կասիլյասին եւ հետ է միայն Մեսիից
Ձախ ծնկի վնասվածքի եւ վիրահատության հետեւանքով մոտ երկու ամիս բաց թողած եւ Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում խաղադաշտ վերադարձած իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը Լա Լիգայում տարած հաղթանակների քանակով հավասարվել է Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասին՝ 334 հաղթանակ, հաղորդում է Opta-ն։ Արքայական ակումբը 2։1 հաշվով առավելության էր հասել «Էլչեի» նկատմամբ։
Ռամոսն ու Կասիլյասը զիջում են միայն այս հաշվարկի առաջատար Լիոնել Մեսիին։ Արգենտինացի հարձակվողը «Բարսելոնայի» հետ Իսպանիայի առաջնությունում տարել է 377 հաղթանակ։